Ի՞նչ կառաջարկի Թրամփը Կիևին

Ի՞նչ կառաջարկի Թրամփը Կիևին

Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմաններից մեկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարող է առաջարկել Կիևին, կարող է լինել երկրի՝ ՆԱՏՕ-ի հետ կապված ծրագրերից հրաժարվելը, գրում է Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ խոսքը առնվազն 20 տարվա ժամանակահատվածի մասին է։

Վաշինգտոնում առաջարկվող մեկ այլ կետ կարող է լինել ներկայիս ճակատային գծի սառեցումը` հետագայում ապառազմականացված գոտու ստեղծմամբ: Սակայն դեռ պարզ չէ, թե որ երկրներն են ապահովելու դրա անվտանգությունը։ 

Դրա դիմաց, ինչպես նշված է նյութում, ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային։ Հրատարակությունը նաեւ ընդգծում է, որ Թրամփը դեռ չի հաստատել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու կոնկրետ ծրագիրը։

Թերթի աղբյուրներից մեկը հավելել է, որ ամերիկյան կողմը Կիևին կարող է այլ օգնություն ցուցաբերել, օրինակ՝ ռազմական պատրաստություն։ Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները պետք է ավելի ակտիվ մասնակցեն այս գործընթացին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն չի ցանկանում իր քաղաքացիներին ուղարկել Ուկրաինա։