Լեհաստանը հայտարարել է, որ կպատերազմի ՌԴ-ի դեմ

Լեհաստանը հայտարարել է, որ կպատերազմի ՌԴ-ի դեմ

Լեհաստանը պատերազմ կմղի Ուկրաինայի դեմ, եթե Կիևը չպաշտպանի իր ինքնիշխանությունը, LCI հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոստիշևսկին։

«Եթե Ուկրաինան չկարողանա պաշտպանել իր անկախությունը, մենք այլ ելք չենք ունենա, մենք ստիպված կլինենք հակամարտության մեջ մտնել»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է և ակտիվորեն աջակցում է Ուկրաինային։

Մարտի 17-ին երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարեց, որ Օլշտին քաղաքում (գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա) տեղակայված 16-րդ մեքենայացված դիվիզիան կստանա ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։ Բացի այդ, դիվիզիան իր տրամադրության տակ կունենա հարավկորեական K2 տանկեր և K9 հրետանային կայանքներ։

«Լեհաստանի իշխանությունների խնդիրն է ուժեղացնել մեր զինված ուժերն այնպես, որ Վլադիմիր Պուտինը չհամարձակվի հարձակվել Լեհաստանի վրա»,- ասել է Բլաշչակը։