Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնա կալանքի տակ: Դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչեւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։