ՌԴ ՔԿ․ Ղրիմի կամրջի ահաբեկչությունն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները 

ՌԴ ՔԿ․ Ղրիմի կամրջի ահաբեկչությունն իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները 

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին, որ առանց որեւէ կասկածի Ղրիմի կամրջի վրա իրականացվել է ահաբեկչություն՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

Ընդ որում, դրա նախապատրաստման տարբեր փուլերին մասնակցել են նաեւ այլ երկրների քաղաքացիներ եւս։ Մասնավորապես, հայտնի է դարձել պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսեթիա եւ Կրասնոդար։ Հայտնի են դարձել նաեւ փոխադրողները։ Պարզվել են նաեւ ահաբեկչության նախապատրաստման հետ կապ ունեցող հնարավոր կասկածյալների շրջանակը։

KP.RU-ն էլ գրում է, որ այդ գործողությանը ներգրավված է եղել երկու ծանրաքաշ բեռնատար մեքենա։ Բեռը բաղկացած է եղել 22 շարք փաթեթավորման պոիլիէթիլենային գլանափաթեթնրից։ Յուրաքանչյուր շարքում եղել է ինը գլանափաթույթ։ Մեկ շարքի քաշը մեկ տոնն է։ Բեռը Բուլղարիայից հասել է Փոթի նավահանգիստ։ Պատվիրատու որպես հանդես է եկել Ուկրաինայի մեկ քաղաքացի։ Այնուհետեւ բեռը բարձվել է արտասահմանյան համարանիշերով ծանրաքաշ բեռնատարի մեջ։ Վարորդը պատվիրատուի հետ շփվել է «Վաթսապ» մեսենջերով։

Փոթիից բեռնատարն ուղեւորվել է Հայաստան, որտեղ այն մաքսազերծվել է համաձայն Մաքսային Միության կանոնների։ Հեռահար բեռնափոխադրողների համար սա սովորական երթուղի է, որը որեւէ կասկած չի հարուցում, ովքեր ուղեւորվում են Ռուսաստան։ Այնուհետեւ բեռնատարը Վերին Լարսով անցել է Ռուսաստան։ Վերջնական կետը եղել է Ռուսաստանի Արմավիր քաղաքը, որտեղ բեռը վերաբեռնվել է այլ բեռնատարի մեջ եւ ուղեւորվել դեպի Ղրիմ։

Ըստ ամենայնի, պայթուցիկը ինչ որ կերպ դրվել է գլանափաթույթների արանքում։ Ու այնպես, որ ռենտգենով այն չի հայտնաբերվել։ Դա արվել է Բուլղարիայում։ Իսկ դա նշանակում է, որ բացի Ուկրաինայից, այդ ահաբեկչությանը մասնակցել են նաեւ այլ երկրների հատուկ ծառայություններ։ Առաջին բեռնատարի վարորդը արդեն ցուցմունքներ է տալիս։ Ամենայն հավանականությամբ, թե նա, թե երկրորդ վարորդը չեն իմացել, թե ինչ են տեղափոխել։