Աննա Հակոբյանի ընթրիքին կերգեն Էթերի Հովհաննիսյանը, «Կամար» բենդը

Աննա Հակոբյանի ընթրիքին կերգեն Էթերի Հովհաննիսյանը, «Կամար» բենդը

Աննա Հակոբյանն այս անգամ վճարովի ճաշկերույթի է հրավիրում «Հաջողակ ընտանիքներին», մայիսի 28` ժամը 18:00-ին: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող 3-րդ փուլային նախագիծն է, որն ուղղված է «Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով»։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից կտրականապես մերժեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել ընթրիքի մանրամասների հետ կապված: Այն կայանալու է Պարոնյան 40 հասցեում գտնվող` «Հայրիկ» ռեստորանում: Ռեստորանի աշխատակիցը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը: Հետաքրքվեցինք` ընթրիքի օրը ովքե՞ր են երգելու, ռեստորանը փա՞կ է լինելու այլ հաճախորդների համար: Աշխատակիցը նշեց. «Ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00 երգելու են` կենդանի երաժիշտներ, օրինակ`  Էթերի Հովհաննիսյանը, ինչպես նաև նվագելու է «Կամար» բենդը: Ուրախ ֆորմատի, պարային, աշխույժ երաժշտություն է նախատեսված: Ինչ վերաբերում է ռեստորանը փակելուն, նման տեղեկություն դեռևս չունենք»:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն իր հետ ընթրելու սակագները շատ ճկուն է սահմանել` զեղչային համակարգ էլ է ներառել: Մեկ անձի համար նա առաջարկում է վճարել 1 մլն ՀՀ դրամ, երկու անձի համար՝ 1.5 մլն դրամ, երեք անձի համար՝ 2.5 մլն, չորս անձի համար՝ 3.5 մլն դրամ