Մարդ վախենա՞ էլ Նիկոլի օրոք մեռնի...

  Մարդ վախենա՞ էլ Նիկոլի օրոք մեռնի...

 

Այստեղ են ասում՝ մարդ վախենա՞ էլ Նիկոլի օրոք մեռնի։ Ինչից ուզում ես մեռի, անձամբ ինքն է հայտարարում, որ կորոնավիրուսից է մեռել։ Առավոտ լուսո էլ Հանրապետության թիվ 1 խոսափողով՝ ֆեյսբուքով, հայտարարեց՝ ցավոք ունեցանք 1 մահ, 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Էս հայտարարության իմաստը ո՞րն է․ որ ոչ մեկին մարդավարի չթաղե՞ն։ Սա քաղաքական ծրագիր է․ հաջորդիվ դիակիզարանների հարցը կբարձրացնի։ Կամաց- կամաց մարդկանց հարմարեցնում է, մնում է մարդկանց սաղ- սաղ վառեն, պրծնեն։ Երեկ էլ մահացած կնոջը թաղելուց հետո ախտահանում էին տարածքը։ Չհասկացա՝ դիակը չեն ախտահանու՞մ, հետո թաղում, էդ ի՜նչ սարսափ ֆիլմեր են ներկայացնում հանրությանը, ի՞նչ եք ուզում առանց այդ էլ կարկտահարված ծառից։