Ձեզ դու՞ր է գալիս, որ ԱԺ նախագահը օտարերկրյա գործակալ է, պրն ոստիկան

Ձեզ դու՞ր է գալիս, որ ԱԺ նախագահը օտարերկրյա գործակալ է, պրն ոստիկան

Գրել էինք, որ ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթական ակցիան էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել էին Օմեգայի նշաններ, որոնք փակցրին ԱԺ դարպասներին։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս քայլով ևս մեկ անգամ ուզում են հիշեցնել, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օտարերկրյա գործակալ է։

Հիշեցնենք, որ օրերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց գրառում էր կատարել, որով պնդում էր, որ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը օտարերկրյա գործակալ է, որը հանդես է գալիս Օմեգա ծածկանունով։

Քիչ առաջ, սակայն, ոստիկանները մոտեցան և խնդրեցին անմիջապես հեռացնել նշաններն ԱԺ շենքի մոտից։

«Ինչու պիտի հեռացնենք, հարգելի ոստիկան, կասե՞ք՝ ինչ կարգ ենք խախտում։ Հարգելի ոստիկան, իսկ օրինակ Դուք ինչ կարծիքի եք,որ ԱԺ նախագահը հանդիսանում է օտարերկրյա գործակալ, Ձեր կարծիքը մեզ շատ հետաքրքիր է»,- ասացին ակցիայի մասնակիցները՝ դիմելով ոստիկաններից մեկին, որը, սակայն, միայն նշեց, որ նմանատիպ ակցիաների համար կան այլ վայրեր, այստեղ չի թույլատրվում։ Նշաններն ամեն դեպքում հանվեցին ԱԺ դարպասներից։