Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը նոր հայտարարություն է արել

Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը նոր հայտարարություն է արել

«Մենք Հունաստանի հետ պատերազմ սկսելու խնդիր չունենք, բայց Հունաստանն իր խոսոտւմները չի պահում: 147 անգամ խախտել է օդային տարածքը, մենք ո՞նց ենք ապրելու հարևանությամբ, ի՞նչ անենք այդ դեպքում, իմ օդուժը պատասխանում է: Եթե օդուժը չպատասխանի, իմ քաղաքացիները կհարցնեն՝ որտե՞ղ է մեր օդուժը»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ մի շարք առաջնորդներ փորձում են հաշտեցնել Թուրքիային ու Հունաստանին։

«Մենք ասացինք, որ դա դեռ չենք դիտարկում»,- ընդգծել է Էրդողանը։