Նկարեք ոստիկաններին, թող իրենց երեխաները իմանան իրենց հայրը ոնց է փող վաստակում. Մանուկյան

Նկարեք ոստիկաններին, թող իրենց երեխաները իմանան իրենց հայրը ոնց է փող վաստակում. Մանուկյան

Բոլոր բռնություն գործադրող ոստիկանների դեմքերը նկարեք, սիրելի ժողովուրդ։ Թող իրենց երեխաները իմանան՝ իրենց հայրը ինչպես է փող վաստակում։ Այս մասին քիչ առաջ ՀՀ ոստիկանության շենքի մոտ հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները շրջափակել են ոստիկանության շենքը, պահանջում են ոստիկանապետը իջնի ներքև, պատասխանի իրենց հուզող հարցերին, մասնավորապես իրենց պատասխաններ տա այսօր առավոտյան կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։

Նշենք, որ այս պահին խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երեւանի տարբեր փողոցներում։