Տասնյակ ավիահարվածներ են հասցվել Սիրիայում 

Տասնյակ ավիահարվածներ են հասցվել Սիրիայում 

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական միացյալ հրամանատարությունը հաղորդում է, որ ամերիկյան բանակը տասնյակ ավիահարվածներ է հասցրել կենտրոնական Սիրիայում գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման հենակետերին, որպեսզի թույլ չտան, որ նրանք օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առաջխաղացում ունենան։

Խոցվել է 75 թիրախ, այդ թվում՝ ԻՊ ճամբարներ, զինյալներ եւ զինյալների առաջնորդներ։ Ավիահարվածներն հասցվել են B-52, F-15 եւ A-10 ինքնաթիռներով։ Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ, ըստ ամերիկյան կողմի հայտարարության, չկան։