Արմավիրում «Թումո» կենտրոն կբացվի

Արմավիրում «Թումո» կենտրոն կբացվի

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։

Հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ «Թումո» կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից: «Կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը, տեղեկացնելով, որ մինչև 2026թ. Արմավիրում արդեն կենտրոնը կգործի և շուրջ 3800 երեխա այս կենտրոն կհաճախի: