Երևանն անտեսում է մի շարք իրադարձությունների հակառուսական ուղղվածությունը․ Զախարովա

Երևանն անտեսում է մի շարք իրադարձությունների հակառուսական ուղղվածությունը․ Զախարովա

Երևանն անտեսում է մի շարք իրադարձությունների հակառուսական ուղղվածությունը:
Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման նախապատրաստման, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին։
«Ցավալի է, որ Երևանը համառորեն անտեսում է նման իրադարձությունների հակառուսական կողմնորոշումը, դրանց բացարձակ կենտրոնացումը ընդդեմ տարածաշրջանի երկրների մեծամասնության շահերի, դրանք չեն համապատասխանում Հարավային Կովկասում կայանության և խաղաղության հասնելու նպատակներին, և ամենակարևորը՝ օրինակների բացակայությունն այն մասին, թե ինչպես են նախկինում դա իրականացրել այն մարդիկ, ովքեր հիմա ամեն ինչ ու ամեն ինչ խոստանում են Երևանին։ Նման օրինակներ պարզապես չկան։ Բայց կան հակառակի օրինակներ։
Երբ խոստացան ոչ քիչ, այլ նույնիսկ ավելին, հանգեցրին պետության տնտեսության բացարձակ փլուզմանը, հասարակական և սոցիալական խնդիրների սրմանը։ Այ սա շատ էր: Ինչ վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերին, մենք հիմնված ենք իրական փաստերի վրա։ Միայն հիշեցնեմ, որ ապրիլի 1-ից Հայաստանի մայրաքաղաքում են Պենտագոնի հրահանգիչները։ Նրանք եկել են՝ կիսելու ամերիկյան ռազմական քարոզչության մեթոդները։ Մարտի 19-ին Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։ Այս այցի ընթացքում նա կրկին կրկնեց հակառուսական, ինչպես ասում են, խոսույթները, այսինքն՝ գաղափարախոսությունները։

Անցած սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացվեցին Eagle Partner զորավարժությունները։ Ի՞նչ է դա։ Սրանք բոլորը հակառուսական իրադարձություններ են և նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Հայաստանը, Հայաստանի պաշտոնական ղեկավարությունը, իրոք, ունի ներտարածաշրջանային իրավիճակի խնդիրները սեփական ռեսուրսներով և հարևան երկրների ռեսուրսներով լուծելու փորձ։ Իսկապես դրական փորձ կա, պետք է դրան արժանին մատուցենք։ 

Հենց ԵՄ-ից հրահանգիչները, խորհրդականները, քաղաքական գործիչները սկսում են միջամտել, իսկ սա ԵՄ-ն չէ, ԵՄ-ն միայն ծխածածկույթ է ծառայում, սա ՆԱՏՕ-ն է, պաշտոնական Երեւանի համար անմիջապես սկսվում են խնդիրները, որոնք հետո վերագրվում են նրանց, ում հետ հրաժարվել են շփվել՝ հարեւաններին, կարգավորման միջազգային մեխանիզմների մասնակիցներին եւ այլն։ Բոլոր ազատ երկրները, յուրաքանչյուրը կարող է իր ընտրությունը կատարել, հարցն այլ է՝ եթե այս որոշումը կայացվի, ուրեմն պետք է պատասխանատվություն կրել դրա համար, հետո մեղքը չբարդել ուրիշների վրա՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, վատ եղանակի, և. այսպես շարունակ»,- ասել է Մարիա Զախարովան։