ԲԴԽ անդամի ընտրության հարցը մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված չէ
«Հարցն օրակարգից չի հանվել, այն պարզապես այս նիստերի շարքում ընդգրկված չէ»,- այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե նոյեմբերի 27-ին ԱԺ կայքում պաշտոնապես հայտարարվել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, սակայն օրակարգում չկա ԲԴԽ անդամի թեկնածության հարցը:
«Հարցն ընդհանրապես հիմա օրակարգից հանվե՞լ է, թե՞ թողել եք հետագայում ԱԺ-ում քննարկելու համար»,- հարցրել էր Մանուկյանը:
Կարծիքներ