Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 6-ին շարունակել է Հադրութի շրջանում: Որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն։

Ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1657 աճյուն: