Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ․ դատավորի սուր ելույթը՝ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ

Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ․ դատավորի սուր ելույթը՝ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանան դատավոր Զարուհի Նախշքարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, թե իրեն՝ որպես դատավորի վիրավորում է, երբ բարձրաստիճան պաշտոնյան ասում է «պատերի տակ վնգստացող դատավորներ»։

«Ես գտնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը, նվաստացնում են ամբողջ դատական համակարգը։ Ես նվաստանում եմ, որ բարձրագույն դատական խորհրդի անդամը ասում է՝ մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ միայն ինձ է վիրավորե՞լ։ Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ։ Ինձ միջամտում է իմ անկախությանը որպես դատավոր, երբ ես նման արտահայտությունների թիրախ եմ դառնում»,-իր ելույթում ասաց դատավորը։
Իր խոսքն էլ եզրափակեց նրանով, որ պատասխան չի ակնկալում։

Ելույթից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ տիկին Նախշքարյանը պատասխան չի ակնկալում, ուրիշ հարցեր։

Արդեն հավաքի ավարտին Վարդազարյանն անդրադարձավ դատավորի ելույթի մի մասին՝ թղթի, գրիչի խնդրին, սակայն ոչ «պատերի տակ վնգստալու» հայտարարությանը․ «Շնորհակալություն, շատ կարեւոր ելույթ ունեցաք, ճիշտ ա ասում տիկին Նախշքարյանը, խնդիրները մնացել են։ Այդ խնդիրները եղել են երեք տարի առաջ, արագությամբ լուծում չեն ստանում։ Դանդաղ եք աշխատում, ես ամաչում եմ, որ թղթի, ռետինի հարց է քննարկվում»։