Բելառուսում արժանապատությունը հաղթեց վախին. Իլյա Յաշին. Մաս 3-րդ

Բելառուսում արժանապատությունը հաղթեց վախին. Իլյա Յաշին. Մաս 3-րդ

Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, եւ դրան հետեւած բողոքի ցույցերին։ Նա մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

6. Չնայած բողոքի ակցիաները կոշտ ճնշմանը, Բելառուսում դեռ ոչինչ չի վերջացել։ Բոլորը հասկանում են, որ Լուկաշենկոն կեղծ նախագահ է եւ նրա իշխանությունը հենվում է բացառապես ուժայինների լոյալության վրա։ Եվ ամենակարեւորը, դա հասկանում են նաեւ բելառուսական ուժայինները։ Լուկաշենկոյի կախվածությունը բելառուսական գեներալիտետից, այժմ արդեն հարյուր տոկոսանոց է։

7․Լուկաշենկոն եւ ոչ մի դաշնակից այլեւս չունի բացի ուժայինները եւ չի էլ կարող ունենալ։ Արեւմուտքի առաջնորդների համար նա կշարունակի մնալ որպես թունավոր մնացուկ, որի հետ չպետք է գործ ունենալ։ Նույնիսկ Պուտինի համար նա այժմ արդեն անկանխատեսելի դաշնակից է։ Քիչ է, թե Լուկաշենկոն իր նախընտրական արշավը կառուցեց հակառուսական հռետորաբանության վրա, նա նաեւ «Վագներ» մասնավոր բանակային կազմակերպության անդամներին ձերբակալեց։ Պուտինը հիմա ստիպված է նրան հասցեագրել երկար բացատրություններ, ինչպես զանցանք արած դպրոցականը, իսկ Լուկաշենկոն այդ մասին հաճույքով ներկայացնում է լրագրողներին։ Կրեմլի պրոպագանդան արդեն չի թաքցնում զայրույթը բելառուսական բռնապետի հանդեպ։

8․ Ընդունված է Լուկաշենկոյին համարել փորձառու եւ խորամանկ քաղաքական գործիչ։ Սակայն նա կարծես թե երկու ոտքով է ընկել թակարդը, բոլորին իր դեմ տրամադրելով, սկսած իր ժողովրդից, մինչեւ համաշխարհային քաղաքական թատերաբեմի խաղացողները։ Գեներալները, որոնք ապահովում են նրա իշխանությունը, ամենայն հավանականությամբ նույնպես դիսկոմֆորտի մեջ են։ Չափազանց ռիսկային է հիմա գտնվել Լուկաշենկոյի կողքին։

9. Չեմ զարմանա, եթե Արեւմուտքը, Կրեմլը կամ Պուտինը համոզեն նրան հեռանալ, ինչ ինչ երաշխիքներ առաջարկելով։ Սակայն նա հասկանում է, որ այդ երաշխիքները անիրական են, եւ կա երկու երաշխիք միայն՝ կամ նախագահի պաշտոնը, կամ ցմահ բանտարկությունը։

10. Ինքն անձամբ անշուշտ չի գնա, սակայն չեմ զարմանա, եթե տեղական հեռուստատեսությամբ մի օր հայտնվի տեղի Պետանվտանգության կոմիտեի ղեկավարն ու հայտարարի, որ ձերբակալվել է նախկին նախագահ Լուկաշենկոն՝ բռնի կերպով իշխանության զավթման համար։ Առավել քան վստահ եմ, որ դա հասկանում է հիանալի կերպով նաեւ Լուկաշենկոն։ Պատահական չէ, որ մի տարի առաջ նա ձերբակալեց իր անձնական թիկնազորի ղեկավարին, կասկածելով, որ համագործակցում է ռուսական Անվտանգության դաշնային ծառայության հետ։

11․ Անկախ ամեն ինչից, Բելառուսում փոփոխություններին սպասելը տեւական չի լինի, ես դրանում վստահ եմ»։