Քննարկվում է Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցը

Քննարկվում է Քոչարյանի, Օհանյանի,  Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցը

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել  է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քննարկվում է Յուրի Խաչատուրովի, Արմեն Դանիելյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունները։ 

Քոչարյանի պաշտպանների  ներկայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմը ներկայացրել է իր առարկությունները։

Նշենք, որ  այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։