Պատուհանից իրեն ցած նետած կինը մեկ օր առաջ է ընդունվել հիվանդանոց

Պատուհանից իրեն ցած նետած կինը մեկ օր առաջ է ընդունվել հիվանդանոց

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:

Մեր տեղեկություններով՝  պատուհանից ցած նետվածը կին է եղել, Երեւանի բնակիչ եւ Արտաշատի ԲԿ է տեղափոխվել ընդամենը մեկ օր առաջ՝ հունիսի 29-ին։ Նա մինչ այդ գտնվել է տանը, սակայն հիվանդանոց տեղափոխվելու պահին եւ հետագա ժամերին էլ նա գնահատվել է միջին ծանրության, առանց որեւէ լուրջ բարդությունների պացիենտ, անգամ թթվածնի կարիք չի ունեցել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կինն առաջին անգամ չէ, որ նման քայլի է դիմում: Վերջինս որոշ ժամանակ առաջ եւս նման քայլի է դիմել: Այժմ կինը գտնվում է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծայրահեղ ծանր: