Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգան վերսկսում է խաղերը

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգան վերսկսում է խաղերը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի խաղերը կանցկացվեն հունիսի 19-ին։ Ինչպես հայտնում է sportbox.ru-ը, փոխվարչապետ Չերնիշենկոն այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով մարզական եւ մշակութային միջոցառումների մասով սահմանված սահմանափակումների թեթեւացման մասին։ Չերնիշենկոն նաեւ ասել է, որ Ռուսական Պրեմիեր Լիգան եւ Ռուսական ֆուտբոլային միությունը հսկայական աշխատանք են արել եւ այժմ պատրաստ են ապահովելու մարզիկների եւ հանդիսատեսի անվտանգությունը։ Ըստ նրա տրիբունաները կբացվեն, սակայն տրիբունաներում հանդիսականի ներկայությունը չպետք է գերազանցի 10 տոկոսը։