«Այս պահին շտապօգնության անձնակազմը բժիշկներով գտնվում է Խաչատրյանի տանը, ցավազրկողներ են ներարկել»

 «Այս պահին շտապօգնության անձնակազմը բժիշկներով գտնվում է Խաչատրյանի տանը, ցավազրկողներ են ներարկել»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստ: Խաչատրյանը սակայն ներկա չէ նիստին։

«Գագիկ Խաչատրյանը վատառողջ է, այս պահին շտապօգնության անձնակազմը բժիշկներով գտնվում է Խաչատրյանի տանը, ցավազրկողներ են ներարկել, բայց հաշվի առնելով այս պահին վիճակը` չի կարող ներկա լինել դատական նիստին»,- քիչ առաջ հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Դատախազը հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։