Ամերիկայի ծոց՝ Մեքսիկականի փոխարեն. Թրամփը վճռեց, Google-ը հաստատեց

Ամերիկայի ծոց՝ Մեքսիկականի փոխարեն. Թրամփը վճռեց, Google-ը հաստատեց

«Google» ընկերությունը Մեքսիկական ծոցը վերանվանել է Ամերիկայի ծոց։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Google»–ը հայտնել էր, որ Ամերիկայի ծոց անվանումը կհայտնվի ԱՄՆ–ի «Google Maps» ծառայությունում, երբ համապատասխան թարմացում լինի երկրի աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգում։
Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք, ովքեր ԱՄՆ–ում են օգտվում «Google Maps»–ից, կտեսնեն Ամերիկայի ծոց անվանումը, իսկ նրանք, ովքեր Մեքսիկայում են գտնվում` Մեքսիկական ծոց անվանումը, մյուսները կտեսնեն երկու տարբերակը, որոնցից մեկը գրված կլինի փակագծերում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել և կարգադրել Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց վերանվանելու գործընթաց սկսել։