Մալյանի քույրը՝ եղբոր առեւանգման մասին

Մալյանի քույրը՝ եղբոր առեւանգման մասին

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը քիչ առաջ  տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ռեպրեսիաների նոր փուլ։Այս պահին դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյան Նարեկ Մալյանին»։

Մենք կապվեցին Նարեկ Մալյանի քրոջ՝ Արեւիկ Մալյանի հետ, ով փոխանցեց միայն, որ ինքն էլ համացանցում հայտնված տեսանյութից է իմացել եղբոր «առեւանգման» մասին։

Նշեց միայն, որ տեսանյութից պարզ է դառնում միայն, որ Մալյանը Փարպեցի փողոցում գտնվող իր գրասենյակի մուտքի մոտ է, արդյոք նրան բերման ենթարկողները ոստիկաններ են կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, թե քաղաքացիական անձինք, դեռ հայտնի չէ։