Նախկին դատավորին կորոնեն համաձայն օրենքի․ Քադիրով

Նախկին դատավորին կորոնեն համաձայն օրենքի․ Քադիրով

Չեչնիայի Գերագույն դատարանի նախկին դատավար Սայդի Յանգուլբաեւին, ով հեռացել է Ռուսաստանից, կորոնեն համաձայն օրենքի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։Ավելի վաղ Քադիրովը հայտարարել էր, որ Յանգուլբաեւի ընտանիքն աջակցել է ահաբեկչական խմբավորման, դրա համար էլ նրա ընտանիքի անդամներին պետք է ձերբակալել։ Բացի այդ, Յանգուլբաեւները, ըստ նրա կապված են Թուրքիայում նախկին չեչենական ուժայինի վրա հարձակման դեպքի հետ, ինչը երեւում է համացանցում հրապարակված նամակագրությունից։ Նշենք, որ Յանգուլբաեւի կնոջը՝ Զարեմա Մուսաեւային ձերբակալել են Նիժնի Նովգորոդում։ Յանգուլբաեւը դստեր հետ հեռացել է Ռուսաստանից։