Իշխանության կողմից լրատվամիջոցին պրեսինգի ենթարկելը դատապարտված է և դատապարտված է լինելու

Իշխանության կողմից լրատվամիջոցին պրեսինգի ենթարկելը դատապարտված է և դատապարտված է լինելու

Հայտնել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին աջակցելու համար վերաքննիչ քրեական դատարան է եկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եկել ենք աջակցելու որպես պատգամավորներ, որպես անհատ քաղաքացիներ։ Կարևոր է, որ ընդհանրապես հասկանանք՝ էս վերջին շրջանում մամուլի հանդեպ այս տարօրինակ գործընթացները ինչ ենթատեքստ ունեն։ Եկել ենք աջակցելու «Ժողովուրդ» թերթի մեր գործընկերներին։ Մեկ բան հստակ է, որ թերթ ներխուժել են ոչ գողություն կատարելու նպատակով, այսինքն խնդիր է եղել խոչընդոտել լրատվամիջոցի կամ լրագրողի գործունեությանը։ Իշխանության կողմից լրատվամիջոցին պրեսինգի ենթարկելը դատապարտված է և դատապարտված է լինելու», -լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: