Ես տուն եկա տխուր, բայց հավատով ժպտացի որդուս նկարին. Կարին Տոնոյան

Ես տուն եկա տխուր, բայց հավատով ժպտացի որդուս նկարին. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատասխան բոլոր լենազգիներին

1-ին դասարանի ծնողների հետ հանդիպում ունեինք, խնդրեցի բոլորին իրենց տանը  երեխաների ննջասենյակում փակցնել ՀՀ քարտեզը՝ Նախիջևանը, Արցախն ու ազատագրված տարածքները ներառյալ, և ամեն երեկո ասել, որ սա մեր գողացված հայրենիքն է, որ 10-15 տարի հետո հետ ենք բերելու...մայրիկները բոլորը արցունքախառն ու հուսավառ ժպտացին ու խոստացան... 

Ես տուն եկա տխուր, բայց հավատով ժպտացի որդուս հարցական հայացքով նկարին......Իսկ 15 տարին 30-ի կեսն է»: