Հեռացրեք ինձ

Հեռացրեք ինձ

Փաշինյանին թվում է, թե զոհվածների ծնողներին, որոնք իրենց որդիների լույս մարմինների փոխարեն լավագույն դեպքում մի ոսկոր են ստացել, դեռ կարող է իր դժոխային քայլերով վախեցնել։ Ո՜չ, հազար անգամ ո՜չ, դու ուշացել ես։ Այդ մարդիկ, ինչպես Գայանեն է ասում, եթե իրենց որդու փոխարեն ոսկոր են ստացել ու չեն մեռել, չեն ահաբեկվել, այլևս ահաբեկել հնարավոր չէ։ Հիմա նրանք կրակ են, լավա։ Այն ծնողները, որոնց կնոջդ հետ լռեցրել ես «ինչ- ինչ միջոցներով» , հիմա նրանց տղաները մոլորյալ իրենց ծնողներին մղձավանջի պես գիշերները հյուր են գալու ու ամեն անգամ՝ իրենց ընկերներին են հիշեցնելու․․․ 

Ավելի հիմար հրաման, քան ձերբակալել տալ հերոսի մորը՝ հնարավոր չէ պատկերացնել։ Միայն մի դեպքում այն կարող է լինել։ Փաշինյանը մերկ ձեռքերով դուրս է եկել հանրության առաջ ու ասում է՝ ինձ հեռացրեք, խնդրում եմ։ Հեռացրեք, որովհետև ավելի խայտառակ ձևով եմ հեռացվելու։ Նա խնդրում է ձեզ։ Թե ինչ է ասում, թե ինչ է խոսում, կարևոր չէ, ենթագիտակցությունը առաջ է ընկել գիտակցությունից՝ հեռացրեք ինձ։