Մի շարք «ռուս լրագրողների» չեն թույլատրի այցելել Ֆրանսիա՝ Օլիմպիադան լուսաբանելու 

Մի շարք «ռուս լրագրողների» չեն թույլատրի այցելել Ֆրանսիա՝ Օլիմպիադան լուսաբանելու 

Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի Օլիմպիական խաղերին այցելելու հարցում մերժել են տասնյակ արտասահմանցիների, վախենալով որ վերջիններս կիրականացնեն լրտեսական գործունեություն։ Արգելքը տարածվել է մոտ հարյուր մարդու վրա՝ Ռուսաստանից, Բելառուսից եւ մի շարք այլ երկրներից։ Այս մասին հայտնում է Le Journal du Dimanche-ը։ Դրանք, ըստ Ֆրա նսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի՝ անձինք են, ովքեր ցանկացել են Օլիմպիական խաղերին ներկա լինել լրագրողների, ֆիզիոթերապեւտների կամ տեխնիկական անձնակազմի անվան տակ քողարկվելով։

 Հնարավոր է, որ նրանք մտադրություն ունեցած լինեն նաեւ հարձակումներ իրականաց նել եւ խաթարել խաղերը, մանրամասնել է նախարար Դարմանենը։ Ֆրանսիական կողմը հարձակում ասելով, հասկանում է նաեւ կիբերհարձակումները։ Հատկապես մերժվել են նրանք, որոնք ներկայացել են լրագրող, իբրեւ թե ցանկանալով լուսաբանել Օլիմպիական խաղերը։ Ֆրանսիական հատուկ ծառայությունները ուսումնասիրել են մոտ 960 հազար դոսյե եւ մասնակցության արտոնություն տվել 4340 անձի, որոնց թվում կան նաեւ կամավորներ, ստադիոնների  աշխատակիցներ, մարզական պատվիրակությունների անդամներ։