Քաղաքապետը հատուկ ընգծել է՝ իր նախաձեռնությամբ տրանսպորտը կանանց համար կգործի անվճար

Քաղաքապետը  հատուկ  ընգծել է՝ իր նախաձեռնությամբ տրանսպորտը կանանց համար կգործի անվճար

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքան էջում տեղեկացնում է, որ մարտի 8-ին քաղաքային երթուղին կանանց համար կգործի անվճար։

Ուշագրավ է, որ քաղաքապետը հատուկ շեշտել է․

«Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, համայնքային երթուղին սպասարկող տրանսպորտն իմ նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով՝ մարտի 8-ին ձեզ համար կլինի անվճար»։