Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 411-ի։ Մեկ օրում վարակվածների թիվը ավելացել է 588-ով։ Առողջացածների թիվը կազմում է 11042 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 747-ի։ Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 12-ով։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը ավելի քան 388 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 3,1 միլիոն։