Եթե մենք բողոքի ակցիա անելու ցանկություն ունենանք, կարգն էլ գիտենք, ամեն ինչն էլ գիտենք

Եթե մենք բողոքի ակցիա անելու ցանկություն ունենանք, կարգն էլ գիտենք, ամեն ինչն էլ գիտենք

Գրել էինք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները օրերս հրաժարվել են աշխատանքի դուրս գալ, քանի որ աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ ունեն: Մեր նյութից հետո այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Գյումրիում հանդիպել է լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ` հասկանալու համար ինչ խնդիրներ կան, ինչից են դժգոհ: Թե Մելնիկովի, թե «Հրապարակի» հետ զրույցում լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները նշեցին, որ գաղափար չունեն` ինչի մասին է խոսքը: Նրանց պնդմամբ` աշխատանքային որևէ խնդիր չունեն, բնականոն աշխատում են, գոհ են նաև Մելնիկովից:

«Եթե մենք բողոքի ակցիա անելու ցանկություն ունենանք, կարգն էլ գիտենք, ամեն ինչն էլ գիտենք, կկազմակերպենք, բայց, իհարկե դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք, կարողանում ենք մեր ընտանիքները պահել»,- ասացին աշխատակիցները:

«Մեզնից յուրաքանչյուրը ստանում է իր կատարած աշխատանքին համարժեք աշխատավարձ: Բնականաբար, բոլորի աշխատավարձը նույնը լինել չի կարող: Բնական է, որ երկաթուղում աշխատող բանվորն ու վարորդը չեն կարող նույն աշխատավարձը ստանալ: Նա այլ գործառույթ է կատարում, մեկ ուրիշը` այլ», - ասաց աշխատակիցներից մյուսը: