Նախանձում եմ հայերի ոգուն․ Դոնալդ Թրամփ
Երբ Օփրահ Ուինֆրին 1988 թվականին Թրամփին հարցնում է, թե չեք ուզում արդյոք լինել ԱՄՆ նախագահ, վերջինս պատասխանում է․ «Եթե նման մտադրություն ունենամ, ապա հաստատ չեմ պարտվի»։
Քաղաքական գործիչը երբ պայքարի մեջ է մտնում, նա պիտի հաշվի առնի բոլոր ռիսկերը, զինվի համբերությամբ, հաշվի առնի հանրության ամենափոքր արձագանքման ելևէջները ու ամենակարևորը՝ տրամադրվի հաղթելու վճռականությամբ։ Ես այս հատկություններն ամբողջացրել եմ Դոնալդ Թրամփի անցած ուղու փորձառությունից։ Տարբեր հակասական գնահատականներով հանդերձ՝ պետք է նշել, որ ոգին ու վճռականությունն անպակաս է Թրամփից։
Տեղին է հիշեցնել նրա խոսքը 2016 թվականի նախագահական ընտրությունների հանրահավաքներից մեկում, որը տեղի է ունեցել Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում՝ ուղղված հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին․ «Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»։ Շատերը դա մեկնաբանեցին որպես նախընտրական շոու, բայց չմոռանանք, որ հայերի ոգու, երկիրը սիրելու մասին՝ մինչև 2018-ը, հարյուր հազարավոր նշանավոր մարդիկ, առաջին դեմքեր են հայտարարել, և դա պետք է ընկալել որպես գնահատական։ Այլ բան է, թե այդ ոգին՝ ով և ինպես է կոտրել։ Այլ բան է, թե 2018-ց հետո ինչու՞ ոչ մեկը հայերի ոգու մասին չի խոսում։
Կարծիքներ