Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվել է ԱՄՆ պատվավոր քաղաքացիությունից

Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվել է ԱՄՆ պատվավոր քաղաքացիությունից

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին հրաժարվել է Նեբրասկա նահանգի և Լինքոլն քաղաքի (ԱՄՆ) պատվավոր քաղաքացիությունից։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին պատգամավորն ասել է այսօր՝ Միլի Մեջլիսում ունեցած ելույթում։
Ֆազաիլ Ագամալին նշել է, որ 1990-ականներին որոշ պատգամավորների հետ այցելել է ԱՄՆ.

«Մեզ շնորհեցին Նեբրասկա նահանգի և Լինքոլնի քաղաքի պատվավոր քաղաքացիություն: Այսօր ես հրաժարվում եմ այդ երկուսից էլ»: