Աշոտ Փաշինյանն ասաց՝ որ պահից է իր կարծիքով սկսվել առևանգումը

Աշոտ Փաշինյանն ասաց՝ որ պահից է իր կարծիքով սկսվել առևանգումը

«Այս պահին իմ գործը դատաիրավական համակարգին դիմելն է, իսկ մնացածը արդեն պրոֆեսիոնալների ու մասնագետների տիրույթում է»։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Լրագրողների դիտարկումներին, թե գրեթե բոլորը տեսանյութը տեսել են, որտեղ հստակ երևում է, որ իր կամքով է մեքենան նստում, այս դեպքում ի՞նչ առևանգման մասին կարող է խոսք լինել, Աշոտ Փաշինյանը արձագանքեց․ «Գործը հրապարակվել է։ Դուք ծանո՞թ եք գործին։ Հասկանալի է չէ, թե գործի որ հատվածն է համարվում առևանգում, որ հատվածը չի համարվում առևանգում։ Եթե դուք ծանոթ եք ցուցմունքին, ապա պիտի տեղյակ լինեք, որ մասն է խնդիր, որ մասն է խնդրահարույց և այլն։ Իհարկե ոչ, իհարկե չէր ասել, որ գնալու ենք Եռաբլուր, իհարկե չէր ասել ու այդ մասին ցուցմունքերում կա։ Ոչ մեկ ինձ չի համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, իսկ ինչ վերաբերվում է առևանգմանը, խոսքը մեքենան նստելու պահի մասին չէ»։

Լրագրողների հարցին, թե որ պահից սկսեց առևանգումը, Փաշինյանը արձագանքեց․ «Այն պահից, երբ որ փորձում էի իջնել մեքենայից, իսկ տիկին Գայանեն թույլ չտվեց, որ ես իջնեմ մեքենայից։ Էսքան ժամանակ չի եղել մի իրավիճակ, որ մեկը ուզենա հանդիպի ինձ ու չհանդիպի, ես սա տիկին Գայանեին էլ եմ ասել։ Ի դեպ, ծնողներից մի քանիսի հետ ես հեռախոսով խոսել եմ»,- հավելեց նա։