Լեոնարդո դա Վինչիի նախագծած կամուրջը կառուցել են 500 տարի անց

Լեոնարդո դա Վինչիի նախագծած կամուրջը կառուցել են 500 տարի անց

Լեոնարդո դա Վինչիի բազմաթիվ հայտնագործություններ հայտնի են լայն հասարակությանը, սակայն բազմաթիվ հայտնագործություններ էլ հայտնի են միայն գիտական նեղ շրջանակներին։ Շատ հայտնագործություններ էլ կյանքի են կոչվում եւ իրականություն դառնում նույնիսկ նրա մահվանից դարեր անց։ Եվ ահա ամերիկյան Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները կարողացել են կառուցել դա Վինչիի 280-մետրանոց կամուրջի մակետը։ Սա մեծ արվեստագետի եւ գյուտարարի այն աշխատանքներից է, որը մնացել է միայն թղթի վրա։ Այս մասին հայտնում է 4pda.ru-ն։ Ըստ հրապարակման, 1502 թվականին Բայազիդ 2-րդ սուլթանը ցանկացել է կառուցել կամուրջ, որը կկապեր Ստամբուլն ու Գալաթիան։ Դա Վինչին սկսել է այդ գաղափարը կյանքի կոչելու ծանր գործը, սակայն կամուրջը անհայտ պատճառներով այդպես էլ կյանքի չի կոչվել։ Ամերիկացի մասնագետները 3D տպիչի միջոցով պատրաստել են վերջինիս մակետը 1/500 մասշտաբային հարաբերակցությամբ։ Պարզվել է, որ կամուրջը չափազանց ամուր է եւ նրա թռիչքային աղեղի տակով կարող են նույնիսկ կավեր լողալ։ Գործանական կիրառականության հարցում, իհարկե խնդիրներ կան, սակայն որպես նախագիծ այն իրոք հիանալի է որակվել ամերիկացի մասնագետների կողմից։