Մանրամասներ ԱՄՆ նոր դեսպանի կենսագրությունից

Մանրամասներ ԱՄՆ նոր դեսպանի կենսագրությունից

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի մասին շատ է խոսվում

Հիմնական պատճառն այն է, որ նա նախկինում ծառայել է Ուկրաինայում: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն Յովանովիչն էլ հետագայում գործուղվեց Ուկրաինա: Լին Թրեյսին էլ մինչ Հայաստան գալը ծառայում էր Պակիստանում: Չեմ կարծում, որ սրանք հանգամանքներ են, որոնց վրա պետք է դավադրությունների տեսություններ կառուցել:  
Մասնավոր զրույցներից ինձ հայտնի է դարձել, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի) ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում: 

Նա հետսառըպատերազմյան սերնդի դիվանագետներից է, փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի և դրա պատմության մասին: Ծնունդով հայաշատ Ֆրեզնոյից է: Լուրջ կրթություն է ստացել «Occidental College»-ում (այստեղ նաև Օբաման է ուսանել) և 
ԱՄՆ բանակի Ռազմական Քոլեջում:
Ամենայն հավանականությամբ նա Երևան կժամանի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սենատում

թեկնածության հաստատումից հետո: 
Հ.Գ. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում:
Նկարում դեսպանի թեկնածու Քվինը ուսանողական տարիներին»: