Ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալ խաղաղության պայմանագրի բովանդակությանը
Ընդդիմադիր 4 պատգամավոր դիմել և ստացել էին թույլտվություն ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» տեքստերին, սակայն հետո նրանց արգելել են, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ եղելություններին, և մեզ արգելվեց: ուղղակի չենք ուզում եւ վերջ»,-նշեց Խաչատրյանը՝
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվելով՝ինչպես եւ ով է որոշում,որ օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։ Նաև գաղտնի տեղեկությունները տնօրինող պետական մարմինները հնարավորություն ունեն որոշելու։
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ասաց, որ օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։
Խաչատրյանը հորդորեց հստկեցնել՝ եթե իրենք իրավասու չէին գաղտնի նյութերին ծանոթանալու,ոստի թույլատրողին է պետք պատժելե,եթե իրենք են արտահոսքարել՝իրենց,եթե իրենք իրավասու են,ապա ինչու չեն կարող շարունակել ծանոթանալ,ով թույլ չի տալիս,գուցե իրեն պատժեն
Կարծիքներ