Բլինքենի զանգից հետո դարձավ քարանձավային օրանգուտան․ Ալիևին ծաղրել են

Բլինքենի զանգից հետո դարձավ քարանձավային օրանգուտան․ Ալիևին ծաղրել են

Ինչպես հայտնի է, հունվարի  24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ 

Էնթոնի Բլինկենը պահանջել է Ադրբեջանի նախագահից «անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը»։ Այս հեռախոսազրույցը մեկնաբանել է ադրբեջանցի հրապարակախոս և լրագրող Բեյդուլլա Մանաֆովը։ 

Նա հեգնանքով Ադրբեջանի նախագահին համեմատել է գորիլայի կողմից անկյուն քշված օրանգուտանգի հետ։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո Իլհամ Ալիփաշան շատ քաղցած է դարձել։ Նրա մոտ գործեց քարանձավային օրանգուտանգի բնազդը, որին անկյուն էր քշել Գորիլան։ Եթե ​​Ջո Բայդենը զանգեր, մենք կտեսնեինք այլայլված փողոցային շան»,- գրել է Մանաֆովը ֆեյսբուքյան իր էջում։