Երեխաներին պիտի խաղաղ երկիր թողնենք․ առաջին հերթին հենց արցախցի երեխաներին, ինչու եք տարբերակում դնում

 Երեխաներին պիտի խաղաղ երկիր թողնենք․ առաջին հերթին հենց արցախցի երեխաներին, ինչու եք տարբերակում դնում

«Մենք պետք է խաղաղ երկիր թողնենք։ Կարող ենք ասել, որ այսօրվա խորհուրդը նաև պիտի այդ ձևով հիշատակենք։ Այո, մենք որպես ժառանգություն պիտի թողնենք խաղաղ երկիր, որպեսզի մեր ծնողները չմտածեն՝ ինչպես անեն, որ իրենց երեխաները խուսափեն բանակ գնալուց։ Ծնողները պիտի չմտածեն՝ ինչպես անեն, որ իրենց երեխաները գնան Հայաստանից, ողջ մնամ և այլն։ Սա ամենակարևոր բանն է»։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաներին խաղաղ երկիր թողնենք։ Արցախցի երեխաների համար խաղաղությու՞նը։ Նույնը պետք է ասեմ, իսկ դուք ինչու եք տարբերակում։ Ինչու եք տարբերակում հայաստանցի կամ արցախցի երեխային։ Նույնը վերաբերվում է արցախցի երեխաներին ու դա առաջին հերթին արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին, որ կարող է կրակոց լինել և այլն։ Իհարկե պաշտպանված չեն, բա որ պաշտպանված լինեին, ինչու էինք մենք այդքան աշխատում, արթնանում ու աշխատում։ Մեր բոլորի աշխատանքը հենց այն է, որ պաշտպանված լինեն»,- հավելեց նա։