Նախնական տեղեկություններով՝ Սիսիանում վարակը մեծանում է

Նախնական տեղեկություններով՝ Սիսիանում վարակը մեծանում է

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին.

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։
Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։
Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։
Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։