Ինչ է պատմում Արթուրի ուսուցչուհին

Ինչ է պատմում Արթուրի ուսուցչուհին

Մեզ հաջողվեց պարզել, որ երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը 2 տարի հաճախել է Արտաշատի թիվ 2 դպրոց։ Դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանն ասաց, որ տնօրեն է 11 թվականից, և անձամբ չի ճանաչում Աթրթուրին։ Նա արդեն պատրաստ էր պահել Արթուրի անձնական գործերը, ինչից կարելի է ենթադրել, որ իրավապահները արդեն այցելել են դպրոց։ Մեզ հաջողվեց խոսել Արթուրի՝ մաթեմատիկայի ուսուցչուհու հետ․
« Ինքը իմ դասերին հանդես է եկել որպես նորմալ աշակերտ, ես էսքան բանը կարող եմ ասել, թե ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ է արել, ես չգիտեմ, ինքը 8-րդ դասարան է եղել, որ ես իրեն դասավանդել եմ, էստեղ սովորել է 2000-2002 թվականներին, ինքը նորմալ, պատշաճ հաճախում էր դասերի, ես իրենից վատ տպավորություն չեմ ստացել, ես իրեն մաթեմատիկա եմ դասավանդել, շատ խելոք »։

Հարցրինք՝ քաղաքական թեմաներով երբևէ հետաքրքրվե՞լ է․
«Ես նման բան չեմ կարող ասել, նա այդ ժամանակ ընդամենը 8-րդ դասարանի աշակերտ է եղել, ինչ որ ինձ վերաբերվել է, իմ դասն է արել, դուրս է եկել, ասել չեմ կարող, որևէ բան չեմ էլ լսել։ Ես իր հորը չեմ ճանաչում, դասղեկը չեմ եղել, դրա մասին ասել չեմ կարող»,- ասաց ուսուցչուհին։ 

Հիշեցնենք, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: