Հրաժարական կարդալու փոխարեն «գլուխ գովալը»՝ որպես նոր տեսակի մանիպուլիացիա, այլևս չի աշխատում

Հրաժարական կարդալու փոխարեն «գլուխ գովալը»՝ որպես նոր տեսակի մանիպուլիացիա, այլևս չի աշխատում

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը գերիների վերադարձի վերաբերյալ իր ողորմելի քաղաքականության մասին հարցին ի պատասխան, ԱԺ-ում այնպիսի շոուի սարքեց, որ նույնիսկ ստի ամենավատ դետեկտորը՝ ստի դոզայից  ուղակի կպայթեր: Իսկ եթե ստի դետեկտորն ամոթ ունենար, ամոթից կպայթեր:

Նախ, 1991-94թթ. արցախյան առաջին պատերազմից հետո, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև հակամարտության ողջ ընթացքում, հայ գերիներն անհամեմատ ավելի փոքր թիվ են կազմել, քան 2020թ. աշնանային պատերազմում է: Հետևաբար, պարզ է, որ եթե նախկինում քիչ են գերևարվել, ուրեմն նաև քիչ են վերադարձվել:  

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կամ պատերազմի ընթացքում գերևարված ցանկացած զինծառայողի, կամ քաղաքացիական անձի վերադարձման հարցը միշտ էլ անհտաձգելի և ուղղակի խնդիր է եղել հակամարտող կողմերի միջև: Այն միշտ եղել է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի, հաճախ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության հարց: 

Երրորդ՝ նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում, կարճատև հրադադարների ժամանակ տեղի էին ունենում գերիների և աճյունների փոխանակում: Իսկ 2016թ. ապրիլյանից հետո՝ զինծառայողների աճյունների փոխանակումներն անցկացվել են հաստատված հրադադարից անմիջապես հետո (2016թ. ապրիլի 10-ից  20-ը):

Չորրորդ՝ գերիների վերադարձը կախված է լինում նաև այն հանգամանքից, թե ովքե՞ր են գերևարվածները (գերևարվելու պատճառները, վայրը, գերի ընկնելու հանգամանքները, նրանց զինվորական աստիճանակարգությունը, կարգավիճակը և այլն): 
Հինգերորդ՝ Ադրբեջանում գտնվող մեր այսօրվա գերիները շատ ավելի են, քան Ռուսաստանի ջանքերով  2020թ. դեկտեմբերին վերադարձվածները: Այս մասին վկայեց նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ վերջերս արված իր հայտարարությամբ: 

Եվ վերջապես, 2018թ. նոյեմբերին Ադրբեջանը  Նիկոլի կառավարությանն առաջարկում էր փոխանակել կողմերի մոտ գտնվող գերևարված անձանց՝ “բոլորը-բոլորի” դեմ սկզբունքով: Այն ժամանակ Նիկոլի կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի գնացել այդ սկզբունքին: Ստացվում է, որ հիմա էլ “հաղթանակած” Ալիևն է պատժում Նիկոլին՝ մերժելով նույնիսկ Ռուսաստանի միջնորդությունները՝ “բոլորը-բոլորի” դեմ փոխանակման համար: 

Այնպես, որ հրաժարական կարդալու փոխարեն, անամոթաբար “գլուխ գովալը”` ՝որպես նոր տեսակի մանիպուլիացիա, այլևս չի աշխատում»: