ԼՂ կարգավիճակի հարցը մենք լուծված չենք համարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԼՂ կարգավիճակի հարցը  մենք լուծված չենք համարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, չափազանց կարևոր է, մենք հետևում ենք իրադարձություններին։ Այս մասին Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով այսօր կայացած «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Թրեյսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԱՄՆ-ն դեռևս լուծված չի համարում։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- ասել է նա։