Թրամփը ռուսական օգնությունը որակել է որպես «Պուտինի գեղեցիկ ժեստ»

Թրամփը ռուսական օգնությունը որակել է որպես «Պուտինի գեղեցիկ ժեստ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ցուցաբերված օգնությունը համարել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գեղեցիկ ժեստը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Թրամփը նաեւ ասել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին մատակարարել է բարձրորակ բուժսարքավորումներ, որը կօգնի փրկել բազմաթիվ կյանքեր։ Հիշեցնենք, որ ռուսական «Ռուսլան» օդանավը Նյու-Յորք է հասցրել մարդասիրական օգնություն՝ անհատական հիգիենիկ անվտանգության միջոցների, թոքերի արհեստական օդափոխության սարքերի եւ այլ սարքերի տեսքով։ Մարդասիրական բեռի ծավալը կազմում է 60 տոննա։