Քանի դեռ կա հավանականություն, որ կարող ենք քաղաքացի հայտնաբերել փլատակներից, ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում

 Քանի դեռ կա հավանականություն, որ կարող ենք քաղաքացի հայտնաբերել փլատակներից, ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ։ Որքան մենք փլատակները մաքրում ենք, այնքան փոքր օջախներ են բռնկվում՝ ծխի տեսքով, հենց այդ հովացման աշխատանքներն են իրականացվում։ Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Այս պահին ամբողջ ծավալով իրականացնում ենք նաև որոնողական աշխատանքներ։ Քանի դեռ կա հավանականություն, որ կարող ենք քաղաքացի հայտնաբերել փլատակների տակ, ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Իսկ ծանր տեխնիկա կիրառելուց առաջ մեր փրկարարները դիտարկում են իրականացնում»,- ասաց նա։

«Անհետ կորած քաղաքացիների թիվը 17 է։Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է եւ ընդհանրապես այստեղ չի եղել»,- հավելեց նա։