Ես ոչ մեկին չեմ աջակցում, ոչ մեկին, բացարձակ․ Ջուլիետա Ստեփանյան

Ես ոչ մեկին չեմ աջակցում, ոչ մեկին, բացարձակ․ Ջուլիետա Ստեփանյան

Երեկ դերասանուհի Լալա Մնացականյանը, որը 2018-ից աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, հայտարարություն տարածեց, որում նշել էր, որ Փաշինյանը դաժանորեն խաբել է իրեն, ապա կոչ էր արել ինքնակամ հեռանալ։ Դրանից առաջ էլ դերասան Միքայել Պողոսյանն էր ասել, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է և պետք է հեռանա, նա ևս նախկինում աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նքն էլ է միանում այս պահանջներին։

Հիշեցնենք, որ Ստեփանյանը ևս աջակցում էր Փաշինյանին, նա հեղափոխական հարթակից ելույթներ էր ունենում․ «Ես ոչ մի բանի չեմ միանում, ազիզ ջան», - պատասխանեց դերասանուհին։ Այսինքն՝ շարունակում եք աջակցե՞լ Նիկլո Փաշինյանին՝ հարցրինք․«Ես ոչ մեկի չեմ աջակցում, ոչ մեկին, բացարձակ»,- պատասխանեց  Ստեփանյանը։ Հարցրինք՝ իսկ ի՞նչ կարծիք ունի երկրում տիրող իրավիճակի մասին, կրկին նույնատիպ պատասխան տվեց․ «Ոչ մի կարծիք չունեմ»։