Պետության ղեկավարն ինքն իրեն զրկել է անձեռնմխելիությունից եւ հայտնվել մեղադրանքների տակ

Պետության ղեկավարն ինքն իրեն զրկել է անձեռնմխելիությունից եւ հայտնվել մեղադրանքների տակ

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն զրկել է ինքն իրեն անձեռնմխելիությունից, որից հետո նրան միանգամից երեք հոդվածով մեղսագրվող մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հրեա քաղաքական գործիչը մասնավորապես մեղադրվում է կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ։

Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրական եզրակացությունը Նեթանյահուի գործով փոխանցել է Երուսաղեմի շրջանային դատարան։ Այսպիսով, Նեթանյահուն դարձավ Իսրայելի առաջին վարչապետը, ով կկանգնի դատարանի առաջ։ Առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Վարչապետ Նեթանյահուն իր անձեռնմխելիության մասին քննարկումները որակել է կրկես, որին այլեւս չի ուզում մասնակցել, դրա համար էլ որոշել է չօգտվել այդ իմունիտետից։