Գորիսում 5-ամյա երեխան երկրորդ հարկից ցած է ընկել. Նրա վիճակը ծանր է
Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։
Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Կարծիքներ