Մսակռիվը գցել, թռել է Մոսկվա

Մսակռիվը գցել, թռել է Մոսկվա

Այս ի՜նչ աստիճանի ենք իջել։ Երբ պարզ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ու ցույց ենք տալիս, թե ոչ մի բան չենք տեսնում։ Տոներն են մոտենում, Ամանորյա եռուզեռ է, ասես մեր միակ մտահոգությունը դրա շուրջ է։ Այո, բոլորս էլ կարոտ ենք ուրախության, որը պատերազմից հետո մեր ծաղկուն դաշտերից արմատախիլ արվեց։ Ու եթե միայն դա լիներ։ Առ այսօր քաղհանվում են ազգային մեր արմատները, մեր սովորույթները, ավանդույթները, երկիր ունենալու մեր ծաղկուն ծիլերը։ Այսօր մարդուց հանվում է մարդկայինը, վերածվել ենք  ստամոքսային մի տձև մարմնի, որին մտածել  պետք չի։ Նայում եմ  կարմիրբերետավորների՝ մսերի վրա հարձակման, առգրավման  գրոհները և տեսնում, թե ո՞նց է միսը ձեռքից ձեռք անցնում, փորձում եմ մտածել, գնահատական տալ, բայց հասկանում եմ, որ բոլոր գնահատակնները ամփոփված մի նախադասության մեջ․ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»: Մսակռիվը գցել, թռել է Մոսկվա։ Որ քաոսը, խառնաշփոթը լիակատար լինի և հեռվից հետևի, թե ինչպես է գյուղացուց խլվում իր ողջ տարվա բարիքը․․․ Դրանից փառավորվում է նրա սիրտը։