Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին. գործարար

Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին. գործարար

Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի:

Իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին: Armoil նավթավերամշակման գործարանի թույլտվությունը տրվել էր դեռ հեղափոխությունից առաջ, դրանից հետո նոր իշխանությունները նույնպես թույտվություն են տվել: Սակայն սկսվել էին խնդիրներ տեղի բիզնեսմենների հետ, ովքեր մոտակայքում ունեն մրգատու այգիներ, ինչպես նաև հարակից տների բնակիչների հետ, գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը:

Մրգատու այգիների տերերը պահանջել են կաʹմ դադարեցնել բիթում և զանազան յուղեր արտադրող գործարանի շինարարությունը, կաʹմ էլ գնել այգիների հողատարածքները: Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում և կիրառվելու են ամենաժամանակակից սարքավորումներ՝ առանց արտանետումների: Այնինչ տեղի բնակիչներն իրենց տների համար պահանջել են 200 հազար դոլար՝ դրանց շուկայական արժեքից 5-10 անգամ ավելի:

«Հայ լինելով, ես հայրենիքում արել եմ ամեն ինչ, ինչ կարողացել եմ, սակայն, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ ի սկզբանե չպիտի ստացվեր»»,- հայտարարել է գործարարը: