Իշխանությունն անհանգիստ է

Իշխանությունն անհանգիստ է

Այսօր, ինչպես հայտնի է, Հայրենիքի փրկության շարժումը 16.00-ին Բաղրամյանում հանրահավաք է հրավիրել, գրեթե նույն ժամին խորհրդարանում  մեկնարկելու է կառավարության հետ հարցուպատասխանը, ԱԺ է ժամանելու գործադիրը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Շուրջ մեկ ժամ է ուժեղացվում է խորհրդարանի անվտանգությունը, քիչ առաջ ոստիկանական մեծ զորքեր է մտցրել ԱԺ բակ, զոդում են Բաղրամյանի հատվածի դարպասները, նաեւ լուսաձայնային նռնակներ են տեղակայվել բակում, որոնց լուսանկարները տարածվեցին համացանցում։

Իշխանությունները, թերեւս, անհանգստանում են, որ հավաքին կարող են գործողություններ հաջորդել։